Թուրքիայի ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Թուրքիայի կենտրոնական բանկն այսօր որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 14%-ից նվազեցնել մինչև 13%։
«Դրամավարկային քաղաքականության կոմիտեն որոշել է շաբաթական ռեպո աճուրդներում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 14% նվազեցնել մինչև 13%»,- ասվում է կարգավորիչի նիստին հաջորդած հայտարարությունում։
Թուրքիայի կենտրոնական բանկն այս տարի վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ էր պահում, իսկ լիրան աստիճանաբար թուլանում է. եթե հունվարի վերջին բորսայական փոխարժեքը կազմում էր մոտ 13.5 լիրա մեկ դոլարի դիմաց, ապա փետրվարի վերջին արդեն 14 լիրա էր, իսկ այսօր հասնում է 18 լիրայի։
Երկրի վիճակագրության ինստիտուտի տվյալով` գնաճը տարեկան կտրվածքով հուլիսին արագացել է մինչև 79,6%: