ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տաշքենդի հայերին թույլ են տվել խաղող ուտել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Vesti.uz-ը գրում է, որ Տաշքենդի հայ առաքելական Սբ. Փիլիպոս եկեղեցում  նշել են Ամենասուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը և խաղողօրհներքի արարողություն:

Այդ ծեսը կատարվում է սկսած 5-րդ դարից։ Ավանդույթը վերաբերում է Հիսուս Քրիստոսի խոսքերին. «Ես որթատունկն եմ, իսկ դուք ճյուղերը, ով ապրում է իմ մեջ, և Ես էլ նրա մեջ եմ, նա շատ պտուղ է տալիս, քանզի առանց ինձ ոչինչ չեք կարող անել» (ավետարան Հովհաննեսից 15.5):

Հայաստանում և Սփյուռքում հին ավանդույթի համաձայն խաղողը «արգելված» է մնում մինչև Աստվածածնի տոնը։ Եվ չնայած հուլիսի կեսերից Ուզբեկստանի հանրահայտ շուկաները լցված էին Կենտրոնական Ասիայի առատաձեռն արևի տակ հասունացող մրգերի ողջ բազմազանությամբ, այդ թվում խաղողով, հեռավոր անցյալից եկած ավանդույթը շարունակվում է, և հայ համայնքի շատ անդամներ պահպանում են այն ձեռնպահ մնալով խաղող ուտելուց մինչև օգոստոսի կեսերին կատարվող խաղողօրհներքի արարողությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular