ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը Զելենսկիին առաջարկել է Թուրքիայում կազմակերպել նրա հանդիպումը Պուտինի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լվովում կայացած բանակցությունների ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է  Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայում հանդիպում անցկացնել, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Էրդողանի խոսքով՝ հանդիպման հիմնական թեման եղել է հակամարտությունը, որը շարունակվում է փետրվարից։

«Մենք պարոն Զելենսկու հետ քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները... Ես կրկնեցի, որ մեր համերաշխությունն ու աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը կշարունակվի... Պարոն Զելենսկիին հիշեցրեցի, որ մենք կարող ենք հանդիպում կազմակերպել նրանց (Պուտին, Զելենսկի) միջև»,- Լվովից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։

Բացի այդ, Թուրքիայի նախագահը հավելել է, որ կցանկանար Պուտինի հետ քննարկել Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը։

Նախօրեին հաղորդվել էր, որ բանակցությունների ընթացքում Ուկրաինայի և Թուրքիայի ղեկավարները համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի տարածքում ռազմական հակամարտության ընթացքում ավերված ենթակառուցվածքների վերականգնման մասին։

Որպես առաջին նախաձեռնություն դիտարկվում է Կիևի մարզի Ռոմանովկա գյուղի կամրջի վերականգնումը, որը գտնվում էր Բուչայի մոտ։

Զելենսկին Telegram-ի իր ալիքում նաև ասել է, որ Էրդողանի հետ քննարկել է հացահատիկի գործարքը, Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցության հարցեր։ Նա Ուկրաինայի նախագահի այցը Թուրքիա անվանել է աջակցության հզոր ազդանշան, ինչպես նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը կամրապնդի նրանց վիճակը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ զրույցում Զելենսկին ասել է, որ կազմակերպությունը պետք է ապահովի Զապորոժիեի ատոմակայանի անվտանգությունը, ապառազմականացումը և ամբողջական ազատագրումը ռուսական զորքերից։

Ավելի վաղ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը առաջարկել էր, որ Թուրքիայի ղեկավարը և ՄԱԿ-ի ղեկավարը կարող են փորձել համոզել ուկրաինական պետության ղեկավարին համաձայնել դիվանագիտական կարգավորմանը և հրաժարվել ռուսական զորքերի հսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնելու փորձերից։ Նրա կարծիքով՝ Զելենսկին կհրաժարվի նման բանակցությունների ցանկացած նախաձեռնությունից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular