ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը կոշտ է տրամադրված. Փաշինյանը՝ նոր խնդիրների առջև

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թերևս այս անգամ Ռուսաստանը բավական կոշտ է տրամադրված Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ, իսկ նախօրեին Ռուսաստանի դեսպանատան բողոքի նոտան լուրջ հետևանքներ կարող է ունենալ փաշինյանական վարչախմբի համար։

Հիշեցնենք, որ դեսպանատունը գրություն էր ուղարկել Արտգործնախարարություն՝ նշելով, թե իրենց խիստ մտահոգում են «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունների մեջ իբր Ռուսաստանին հնչեցվող մեղադրանքները։ Դեսպանատունը նշել էր, թե դա իրականացվում է որոշ քաղաքական ուժերի և լրատվամիջոցների կողմից, և կոչ էր արել գործող վարչախմբին ճնշել նման դրսևորումները։

Հայաստանի իշխանությունների կողմից որևէ արձագանք այդպես էլ չի ստացվել։ Ըստ ամենայնի գործող իշխանությունները մտադիր են եղել ծածկադմփոց անել բողոքի նոտան, որևէ կերպ չարձագանքել՝ մտածելով, թե կանցնի, կգնա։ Մինչդեռ երեկ, Ռուսաստանի Արտգործնախարարության լրատվության վարչության պետի տեղակալ Իվան Նեչաևը ավանդական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, թե Մոսկվան սպասում է Հայաստանի Արտգործնախարարություն ուղարկված բողոքի նոտայի պատասխանին։

Համապատասխան հայտարարություն է արվել Երևանում Ռուսաստանի դեսպանատան կողմից. «Կառուցողական զրույց է տեղի ունեցել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարության միջև, սպասում ենք պատասխանի»,- ասել է Նեչաևը։

Ոչ դիվանագիտական լեզվով ասած՝ Նեչաևը անկյուն է մղել Հայաստանի իշխանություններին՝ ստիպելով հստակ և պաշտոնական պատասխան տալ բողոքի նոտային, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի համար ևս կարևոր է հասկանալ, թե ի վերջո ինչով են զբաղված Հայաստանի իշխանությունները, արդյո՞ք նրանց կողմից պարբերաբար հնչող հավաստիացումները, հայ-ռուսական բարեկամության վերաբերյալ իրապես լուրջ և հիմնավոր են, թե՞ փաշինյանական վարչախումբը խրախուսում է հակառուսական դրսևորումները Հայաստանում։

Արամ Պողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular