ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կարող է ճանաչել «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետության ղեկավար Էրսին Թաթարը ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման որոշ մանրամասներ։

Թուրքական Ulusal հեռուստաալիքին տված հարցազրույցում Թաթարը նշել է, որ հանդիպումը առաջին հերթին քաղաքական ուղերձ էր աշխարհի համար։

Լրագրողի այն հարցին, թե Ադրբեջանը կարող է ճանաչել ինքնահռչակ հանրապետությունը, Թաթարը պատասխանել է. «Ճանաչումը կարող է որոշ ժամանակ պահանջել»՝ հավելելով, որ իրենց «հանրապետության» իրականությունն արդեն սկսում է տեսնել ամբողջ աշխարհում։

Թաթարը նշել է, որ մոտ ապագայում կարող է այցելել Ադրբեջան և Ալիևի հետ քննարկել ճանաչման հարցը։

Թաթարը ևս մեկ անգամ հաստատել է, որ այսուհետ չեն քննարկելու Կիպրոսի խնդիրը դաշնություն ստեղծելով լուծելու տարբերակը։ Թաթարը նշել է, որ իրենք խնդրի լուծումը տեսնում են միայն երկու առանձին պետությունների տեսքով, հատկապես, որ Թուրքիան նույնպես հակված է այդ լուծմանը։

Նրա խոսքով` դաշնության տարբերակը հակասում է նաև Միջերկրական ծովում թուրքական քաղաքականությանը։

Ավելի վաղ Կիպրոսի ԱԳՆ-ն վրդովմունք էր հայտնել թուրք կիպրացիների առաջնորդ Էրսին Թաթարի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման կապակցությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular