ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ կկայանա հերթական եռակողմ հանդիպումը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մեր տեղեկություններով, ըստ նախնական պայմանավորվածությունների` օգոստոսի 31-ին Մոսկվայում կայանալու է հերթական եռակողմ հանդիպումը՝ Ալիեւ-Փաշինյան-Պուտին ձեւաչափով:

Ռուսական շրջանակներից ստացված տեղեկատվության համաձայն, այս հանդիպմանը Իլհամ Ալիեւը պատրաստվում է կտրուկ դնել, իր խոսքով, «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Նա ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը հստակ կհայտարարի Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի բացման, դրա տեղակայման, գործարկման եւ հարակից այլ հարցերի լուծման ժամկետը:

Ռուսները կարծում են, որ Ալիեւը վճռական է տրամադրված եւ մտադիր չէ հավատալ Փաշինյանի խոստումներին եւ թույլ տալ, որ նա ժամանակ ձգի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular