ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ Արցախում զոհված զինվորի դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացու վիրավորում ստացած 1997թ. ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանն Ախուրյանի տարածաշրջանի Շիրակ գյուղից էր:

Ինչպես Armtimes.com-ի թղթակցին հայտնեց Շիրակի համայնքապետ Խորեն Հարությունյանը, Գոռը պարտադիր ժամկետային ծառայության մեջ էր գտնվում մոտ 1 տարի:

«Ծնողներն անգամ տեղյակ չեն, որ իրենց երեխան զոհվել է: Դեռ ընտանիքին չենք հայտնել դժբախտ լուրը: Հորեղբայրներին եմ ասել, նրանք պետք է տեղեկացնեն»,- ասաց Խորեն Հարությունյանը:

Գյուղապետը տեղեկացրեց, որ զոհված զինծառայողը կարիքավոր ընտանիքից էր, ծնողների ավագ որդին: Գոյությունը պահելու համար Գարեգինյաններն ավելի վաղ մեկնել են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի՝ իրենց հետ տանելով նաեւ Գոռի 2 մանկահասակ եղբայրներին: Մինչ այդ ընտանիքն ապրում էր տնակում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular