ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր ավտովթար Թուրքիայում. մահացածներ ու տուժածներ կան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքական Գազիանթեպում ավտոբուսի վթարի հետևանքով 15 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Անադոլու» գործակալությանը։

«Նախնական տվյալով՝ 15 մարդ է մահացել, այդ թվում՝ երեք հրշեջ, երկու բուժաշխատող, երկու լրագրող», - հայտարարել է Գազիանթեպի նահանգապետը:

Ըստ տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժել է 22 մարդ։
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, մարդատար ավտոբուսը բախվել է շտապօգնության և հրշեջ մեքենաներին, այնուհետև «Իհլաս» լրատվական գործակալության ուղիղ հեռարձակման ավտոմեքենային:
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular