ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան Հայկական ԱԷկ-ի «վթարի» դեպքի վարժանքներ է անց կացրել. ի՞նչը այն չէ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

tsargrad.tv-ն գրում է, որ ինչպես հայտնում է Sputnik-ը հղում անելով Ermenihaber կայքին Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման վարչության աշխատակիցները վարժանքներ են անցկացրել Կարսի նահանգում։ Ընդ որում, դրանք կապված են եղել ոչ թե ռազմական գործողությունների նախապատրաստման, այլ հայկական ատոմակայանի «հնարավոր վթարի» հետ։

Ինչո՞ւ է թուրքական կողմի մոտ առաջացել այն միտքը, որ ատոմակայանի հետ ինչ որ բան պետք է պատահի, դա մեծ հարց է։ Հատկապես հաշվի առնելով, որ կայանը գործում է ավելի քան մեկ տասնամյակ, իսկ վերջերս այն ամբողջությամբ արդիականացվել է։

Անկարան պնդում է, որ վթարը կարող է տեղի ունենալ ուժեղ երկրաշարժի պատճառով, որը կհանգեցնի ռադիոակտիվ նյութերի արտահոսքի։ Այնուամենայնիվ, այդ ենթադրությունը որոշ չափով տարօրինակ է թվում: Բավական է հիշել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը, երբ չնայած այն հանգամանքին, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում հասել էր 10 բալի, ատոմակայանի հետ ոչինչ չէր պատահել։

Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ թուրքական կողմը բազմիցս է պնդել Մեծամորի ատոմակայանի փակման մասին, սակայն պաշտոնական Երևանը ոչ միայն արդիականացրել է կայանը, այլ նաև շարունակում է բանակցել ռուսների հետ նորի կառուցման շուրջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular