ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում բարձր ենք գնահատում Ձեր ազգանպաստ գործունեությունը. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Գարեգին Երկրորդին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ ծննդյան 71-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Վեհափառ Տեր, Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի խորոց սրտի շնորհավորել Ձեզ այս հիշարժան օրվա՝ Ձեր ծննդյան 71-րդ տարեդարձի առթիվ։ Արցախում գիտենք և բարձր ենք գնահատում Ձեր երկարամյա հայրենանվեր ու ազգանպաստ գործունեությունը, անձնուրաց ու անմնացորդ ծառայությունը Մայր Եկեղեցուն ու հարազատ ժողովրդին։ Ձեր աստվածահաճո գործերը մեծապես նպաստել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը, քրիստոնեական հավատքի տարածմանն ու ամրապնդմանը, աշխարհասփյուռ հայության համախմբմանն ու միավորմանը։

Թող ամենազոր Աստված խաղաղություն, արևշատություն ու ամենայն բարիք պարգևի Ձեզ, մեր հավատավոր ժողովրդին ու հայոց աշխարհին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular