ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-թուրքական «սիրախաղ»՝ ոսկորների վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Թուրքիայում ճանապարհային խոշոր վթարի կապակցությամբ:

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում», - Թվիթերում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը՝ իր գրառումը հասցեագրելով թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչին ու Թուրքիայի արտգործնախարարությանը:

Վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել, և 21-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ողբերգությունը տեղի է ունեցել Գազիանթեփում (նախկին անունը՝ Այնթապ):

Մեկ շաբաթ առաջ Երևանում` «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոտացած պայթյունի կապակցությամբ էլ Ռուբինյանին ու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը իր ցավակցություններն էր հղել Սերդար Քըլըչը: Պայթյունի հետևանքով կա առնվազն 16 զոհ, 2 անհետ կորած:

Շաբաթներ առաջ էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն էր զանգահարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանին, շնորհավորել Բայրամի կապակցությամբ, երկկողմ և տարածաշրջանային հարցեր քննարկել։

Հայ-թուրքական այս մերձեցումը գնալով ավելի վտանգավոր դրսևորումներ է ստանում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով։ Թուրքիան գլխավոր շահագրգիռ կողմն է հայ-թուրքական սահմանը բացելու, միաժամանակ օգտվելով 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությունից և թուլացումից, պարտադրում է ընդունել իր նախապայմանները։ Դրանք, ի դեպ, չեն մտահոգում թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, որոնց համար էական կարևորություն է ստացել Թուրքիայի բարեհաճությունը ստանալը։ Արդյունքում, ինչպես միշտ տուժելու է Հայաստանը։

Հարություն Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular