ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բորժոմի կիրճից բնակավայրեր հրդեհի տարածման սպառնալիքը վերացվել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բորժոմի կիրճից բնակավայրեր հրդեհի տարածման սպառնալիքը ներկա դրությամբ վերացվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Վրաստանի ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ: Հրդեհն առաջացել Է օգոստոսի 21-ին Քուռ գետի աջ ափին գտնվող Կվաբիսխեւի գյուղի անտառում: Ժայռոտ եւ դժվարամատչելի տեղանքը բարդացնում են հրդեհը մեկուսացնելու գործընթացը: Ծառայության տվյալներով՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշերը:

Ներկա դրությամբ հրդեհի մարմանը մասնակցում են հատուկ առաջադրանքների դեպարտամենտի 300 աշխատակիցներ եւ 300 հրշեջ-փրկարարներ: Հրդեհաշիջման աշխատանքին նաեւ գործի են դրվել սահմանապահ ոստիկանության ուղղաթիռները:

Մոբիլիզացվել Է հրշեջ-փրկարարական ավտոտեխնիկան: Տեղում գտնվում են ՆԳ նախարարության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության անձնակազմը, շրջակա միջավայրի եւ բնական պաշարների նախարարության, անտառտնտեսության ազգային գործակալության ու տեղի մունիցիպալիտետի ներկայացուցիչները: Բացի այդ, ստեղծվել Է կառավարման հատուկ շտաբ, որոնք ղեկավարում են Վրաստանի ՆԳ փոխնախարար Իոսիֆ Չելիձեն եւ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետ Թեմուր Մգեբրիվիլին, հաղորդել Է Sputnik-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular