ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի կեղծ խաղաղության օրակարգը մարդկանց մոտ ավելի գրավիչ եղավ, քան մեր ներկայացրած պայքարի օրակարգը․ Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ արդյունքներ է տվել Դիմադրության շարժումը, ամենակարևորը դրա վառ գնահատականը և ապացույցը միջազգային արձագանքն է։ Թուրքիայի ԱԳ նախարարը երեք անգամ անդրադարձել է Դիմադրության շարժմանը տարբեր հարցազրույցներով և հայտարարություններով և ՀՀ ընդդիմության գործունեությանը հիմնականում այս կոնտեքստում, որ Հայաստանում կան ռևանշիստական ուժեր, ովքեր խանգարում են Նիկոլ Փաշինյանին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատել, այսինքն այս կեղծ օրակարգով Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկելուն։«Երկիր Մեդիա», «Հ2» և «5-րդ Ալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։«Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահը, Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Ամենացայտուն օրինակը՝ Ադրբեջանի անվտանգության ծառայության պետի հայտարարությունը, որն ուղիղ սպառնում էր ՀՀ ընդդիմությանը։ Շարժմանը շատ կարևոր գնահատական էր Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանի հայտարարությունը, այսինքն առնվազն այս իմաստով մենք ամբողջ աշխարհին ցույց ենք տվել, որ կա գործընթաց, խախտել ենք երկիրը հանձնելու ժամանակացույցը։ Այս աղետը, որը այս օրերին ունենք, դա նախատեսված էր ավելի վաղ և ավելի մեծ ծավալներով։Հետևաբար այս իմաստով ակնհայտ է Դիմադրության շարժման ձեռքբերումները։ Մենք մեր գլխավոր նպատակին՝ հեռանցել օրվա իշխանությանը և կանխել այս գործընթացը, դեռ չենք հասել, բայց վստահ եմ՝ մեր բացթողումները, սխալները գնահատելով, ճիշտ եզրահանգնումներ անելով հնարավոր է հասնել այս իշխանությունների հեռացմանը։ Կարևորը՝ չհուսահատվել, չնահանջել։ Իսկ այն շոգ, ձմեռ և այլն․․․ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ, վրանները նոր տարուն հրապարկում խփված էին, նույնիսկ նոր տարին մենք հրապարկում ենք դիմավորել, այդ հարցերին մենք անդրադարձել ենք, և կյանքը ժամանակը ապացուցել է, որ մենք որևէ պարագայում հետ չենք կանգնելու»,-ասաց Սաղաթելայնը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular