ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը Թուրքիային կոչ է արել վերանայել իր քաղաքականությունը Սիրիայի հանդեպ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը Թուրքիային կոչ է արել վերանայել իր քաղաքականությունը Սիրիայի հանդեպ, քանի որ Անկարայի եւ Դամասկոսի միջեւ հարաբերությունների վերականգնումն օգտակար կլինի տարածաշրջանի համար։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Նասեր Քանաանին, տեղեկացրել է Tasnim-ը։

Նա նշել է, որ Իրանը Սիրիայի վերաբերյալ բանակցություններ է վարել ինչպես թուրք պաշտոնական անձանց հետ երկկողմ հանդիպումների, այնպես էլ Աստանայի ձեւաչափի շրջանակներում։ «Այն, ինչ ասել են թուրք պաշտոնական անձինք, հուսադրում է։ Մենք հույս ունենք տեսնել հարաբերությունների վերականգնումը Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ, ինչը բխում է նրանց իսկ սեփական շահերից, ինչպես նաեւ բարիք կլինի տարածաշրջանի համար»,- ավելացրել է նա։

Նրա խոսքով՝ ճգնաժամը Սիրիայում որոշ երկրների անտրամաբանական վարքագծի հետեւանքն է։

«Մենք տեսնում ենք, որ նոր ջանքեր են ձեւավորվում Սիրիայում, իսկ դա նշանակում է, որ Սիրիայի կառավարությունը հաղթահարել է կրիտիկական վիճակն ու հասել մեծ հաջողությունների ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular