ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 23)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ստրուկների առևտրի և դրա վերացման զոհերի հիշատակի միջազգային օր, Ստալինիզմի և նացիզմի զոհերի հիշատակի Եվրոպական օր, Ուկրաինա՝ Պետական դրոշի օր, Ռումինիա՝ Ֆաշիստական օկուպացիայից ազատագրման օր, Սվազիլենդ՝ Ումհլանգա, Անտիկ Հռոմ՝ Վուլկանալիա, Ռուսաստան՝ Մարտական փառքի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1071 - Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիները պարտություն են կրել սելջուկներից:

1904 – ծնվել է խորհրդային էստրադայի արտիստ, ասմունքող Սուրեն Քոչարյանը:

1908– ծնվել է ֆրանսահայ գրող, արձակագիր և դրամատուրգ Արթյուր Ադամովը:

1910 – ծնվել է նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանը:

1938 – ծնվել է բանաստեղծ Արտավազդ Հովակիմյանը:

1947 - վախճանվել է խորհրդահայ դերասան Հասմիկը (Թագուհի Հակոբյան):

1990 - Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունել է «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվել է Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը։  

1991- Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել համաժողովրդական հանրաքվեով, որի մասնակիցների 94,39 տոկոսը կողմ է քվեարկել Հայաստանի անկախությանը։

1992- ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական երեք Су-25-եր ռմբակոծել են Ստեփանակերտը, 500 կիլոգրամանոց մեկ ռումբ ընկել է այն հյուրանոցի շենքին, որտեղ պատսպարված են եղել Մարդակերտի շրջանի փախստականները, զոհվել է 14 մարդ:

- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Էստոնիայի հետ:

1993 - ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները գրավել են Ջեբրայիլ շրջկենտրոնը և համանուն շրջանը:

1999 – Երևանում բացվել են Համահայկական Առաջին խաղերը։

2002- Հայաստանի հանրակրթական դպրոցների ծրագրում ընդգրկվել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: 

2004- Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով քաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր ճամբարը ներկայացնող թեկնածուն` Էդուարդ Աղաբեկյանը:

2007- Վրաստանի կրթության և գիտության նախարար Կախա Լոմայան մերժել է Ջավախքում հայկական համալսարան բացելու առաջարկը:

2011- Ստամբուլում ձերբակալվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող ամենահայտի թուրք հետազոտողներից մեկը` Մեհմետ Փերինքչեքը:

2016-Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման է դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության, ավազակային հարձակման և հայ-թուրքական սահմանը հատելու փորձի համար:

2018- Ոստիկանության ներքին զորքերի առաջին հերթափոխն է մեկնել հայ-ադրբեջանական սահմանագիծ հերթապահության:

2021- Վերաքննիչ դատարանը բեկանել է պրոֆեսոր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու Առաջին ատյանի դատարանի որոշումը, նախկինում ընտրված խափանման միջոց կալանավորումը համարել հիմնավորված և թողնել անփոփոխ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

93 —վախճանվել է հռոմեական զորահրամանատար և քաղաքական գործիչ Գնեյ Յուլի Ագրիկոլան:

476 —Տիցինեի ճակատամարտում Օդոակրը հաղթել է հռոմեացի զորահրամանատար Ֆլավիայի գլխավորած բանակին և իր բանակի կողմից հռչակվել է Իտալիայի թագավոր:

1303 – Լոնդոնում մահապատժի է ենթարկվել Շոտլանդիայի ազգային հերոս Ուիլլիամ Ուոլլեսը։ Նրա կյանքի պատմության հիման վրա է նկարահանվել հանրահայտ «Քաջ սիրտը» ֆիլմը։

1552 —ռուսական ցար Իվան Գրոզնու բանակը շրջափակել է Գրոզնի քաղաքը:

1631 —վախճանվել է լիտվական գրերի հիմնադիր Կոնստանտինուս Սիրվիդասը:

1754 — մահապատժի է ենթարկվել Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդը:

1806 –վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս Շառլ Օգյուստեն Կուլոնը:

1839 - Միացյալ Թագավորությունը նվաճում է Հոնկոնգը:

1864 – ծնվել է հույն քաղաքական գործիչ Էլեֆթերիոս Վենիզելոսը:

1866 —կնքվել է Փարիզյան հաշտության պայմանագիրը, որը վերջ է դրել ավտրո-պրուսական պատերազմին: Ըստ այդ պայմանագրի՝ Վենետիկը անցել է Իտալիային:

1867 – ծնվել է ռուս կոմպոզիտոր, թավջութակահար, ավելի ուշ՝ արդյունաբերող և գործարար Ալեքսեյ Դավիդովը:

1913-Կոպենհագենում բացվել է Անդերսենի հեքիաթի հերուսուհու՝ Ջրահարսի արձանը:

1914 —Ճապոնական կայսրությունը, պատերազմ հայտարարելով Գերմանիային, մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:

1921 – Հույն-թուրքական պատերազմների շրջանակներում Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում Զմյուռնիայից հեռացած և հիմնական հենակետերից կտրված, եվրոպական պետությունների օգնությունից զրկված հունական բանակը պարտվել է, ինչը արագացրել է Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը։

1942 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադը առաջին անգամ ենթարկվել է մասսիվ ռմբակոծության, սկսվել է Ստալինգրադի պաշտպանությունը:

1943 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակի կողմից ազատագրվել է Խարկովը, որը հանդիսանում է Կուրսկի աղեղի ճակատամարտի ավարտը:

1989 - Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի երկու միլիոն բնակիչ ձեռք ձեռքի տալով կազմում են Վիլնյուսից մինչև Տալլին ձգվող 600 կմ երկարության շղթա:

1991-Բորիս Ելցինի կողմից դադարեցվել է ԽՄԿԿ-ի օրգան «Պրավդա» թերթի հրատարակությունը: .

- հիմնադրվել է համացանցը, աշխարհում առաջին անգամ բացվել է մուտքը վեբ-սերվերին բոլորի համար:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular