ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայում պատերազմը շուտ չի ավարտվի. Կարմիր խաչի նախագահ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը հոռետեսորեն է գնահատում Սիրիայում խաղաղության ուղիներ գտնելու հեռանկարները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տեսակետը նա հայտնել է հունիսի 12-ին SonntagsBlick շվեյցարական թերթում հրապարակված հարցազրույցում:

«Դինամիկան ընդհանուր առմամբ ցույց չի տալիս, որ պատերազմը կարող է շուտ ավարտվել»,- նշել է նա ուշադրություն դարձնելով Ժնեւի բանակցությունների դժվարին ընթացքի վրա: ԿԽՄԿ-ի նախագահի կարծիքով՝ փետրվարի 27-ից Սիրիայում գործող հրադադարի ռեժիմը միայն մասնակի արդյունք է տվել: «Այդ հրադադարը բնավ էլ այդպիսին չի եղել: Ես այն գնահատում եմ որպես մարտական գործողությունների մասնակի դադարեցում»,- ընդգծել է նա:

Մաուրերի խոսքով՝ այդ ռեժիմի ուժի մեջ մտնելը հույս ներշնչեց սիրիացիներին, սակայն «անհրաժեշտ է այլ որակի հրադադար եւ հաշտության բանակցություններ»: Ինչպես ընդգծել է Կարմիր խաչի նախագահը, իր կազմակերպությունը մեծ դժվարությունների է բախվում Սիրիայում հումանիտար գործողություններ իրականացնելիս: «Երկրի ենթակառուցվածքը խիստ տուժել է: Դա է հավանաբար այն պատճառներից մեկը, թե ինչու սիրիական հակամարտությունը բերեց բնակչության այդչափ մեծ տեղահանման»,- ասել է Փիթեր Մաուրերը:

Միջսիրիական բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել Ժնեւում ապրիլին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հունիսի 9-ին հայտարարել է, որ Ժնեւում միջսիրիական բանակցությունների հերթական փուլի անցկացման ժամանակը դեռ չի եկել: «Սիրիայի շուրջ բանակցությունների երրորդ փուլի ժամանակը դեռ չի եկել»,- ասել է Պան Գի Մունը՝ ընդգծելով, որ ինքն այդ հարցում համերաշխ է Սիրիայի խնդրով իր հատուկ դեպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ: «Մենք չենք ցանկանում բանակցություններ անցկացնել հանուն միայն բանակցությունների»,- նշել է գլխավոր քարտուղա րը:

Դրա հետ մեկտեղ Պան Գի Մունը հայտարարել է մինչեւ օգոստոսի սկիզբը՝ Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահների կողմից սահմանված ժամկետը, կոնսուլտացիաների նոր փուլի անկցացումն ապահովելու անհրաժեշտությունը: «Մինչ այդ մենք պետք է առնվազն սկսենք լուրջ համաձայնագրի մշակումը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular