Ինչո՞ւ է կանանց կանոնավոր սեքս անհրաժեշտ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԿանոնավոր սեքսով զբաղվելն օգտակար է ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեկան առողջության համար: Սեքսը նպաստում է էնդորֆինի արտադրությանը, մաշկի մաքրմանը եւ բազմաթիվ այլ օգտակար երեւույթների, որոնց մասին պատմել են Մեծ Բրիտանիայից գիտնականները:
Մաքուր մաշկ
Սեքսով զբաղվելիս օրգանիզմում էնդորֆին եւ սերոտոնին է արտադրվում: Այս քիմիական նյութերը հրաշագործ ազդեցություն են ունենում մաշկի վրա: Էնդորֆինը նպաստում է մաշկի նոր բջիջների եւ բնական կալոգենի աճին՝ նվազագույնի հասցնելով կնճիռների առաջացումը:
Ֆիզիկական ծանրաբեռնվածություն
Սեքսը կարելի է կարդիո վարժությունների տարատեսակ համարել, բայց նման արդյունքի հասնելու համար հարկավոր է դրանով երկար ժամանակ զբաղվել: Քվեբեկի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ կես ժամ սեքսով զբաղվելով՝ կարելի է շուրջ 100 կալորիա այրել: Կարիք չկա նաեւ ասել, որ սեքսով զբաղվելը, ի տարբերություն ֆիզիկական այլ ծանրաբեռնվածության, ավելի հաճելի է:
Ամուր քուն
Կանոնավոր սեքսից ստացվող այս առավելությունն ավելի վառ է արտահայտվում տղամարդկանց մոտ: Օրգազմի ժամանակ մարդու օրգանիզմում պրոլակտին հորմոն է արտադրվում, որը քնատության զգացողություն է բերում: Ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ այն առավել վառ է արտահայտված: Երբ տղամարդն օրգազմ է ապրում, նրա ուղեղում մի շարք քիմիական նյութեր են արտադրվում, այդ թվում՝ նորէպինեֆրին, սերոտոնին, իքսիտոցին, վազոպրեսին եւ պրոլակտին: Կանայք նույնպես օրգազմից հետո հոգնածություն են զգում, բայց դա ավելի շատ ֆիզիկական հոգնածություն է, քան հորմոնների ազդեցություն:
Առողջ սիրտ
Նման ֆիզիկական ակտիվությունը դրական է ազդում սրտի աշխատանքի ռիթմի վրա: Սեքսով զբաղվելը համարժեք է չափավոր տեմպով 23 րոպե տեւողությամբ հեծանվավազքին կամ 15 րոպե լողալուն: Եվ չնայած սա բավարար չէ ֆիզիկական ծանրաբեռնվածության օրական չափաբաժինը լրացնելու համար, այս ցուցանիշը մոտ է նորմային: Մասնագետների կարծիքով՝ շաբաթական առնվազն 5 օր 30 րոպե շարունակ մեզ չափավոր ակտիվություն է հարկավոր:
Լավ տրամադրություն
Օրգազմի ժամանակ արտազատվող սերոտոնինը երջանկության զգացողություն է ապահովում, այն հանգստացնող ազդեցություն է ունենում, նվազեցնում է սթրեսի ու տագնապի զգացողությունը: Բացի այդ, զուգընկերոջ հետ մշտական սեռական հարաբերությունը բնական հակադեպրեսանտ է: Դրա արդյունքում բարձրանում է մարդու ինքնագնահատականն ու տրամադրությունը: Այս արդյունքին հասնելու համար սեքսը պետք է պարբերական եւ դրական լինի, այլ ոչ թե տհաճ զուգընկերներից մեկի համար:
Աղբյուրը՝ Otvetnavse.com