ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովն ասել է՝ որն է լինելու Իրանի ԱԳ նախարարի հետ առաջիկա հանդիպմանը քննարկվելիք գլխավոր թեմաներից մեկը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահiանի հետ իր առաջիկա հանդիպման գլխավոր թեմաներից մեկը լինելու է Սիրիայում տիրող իրավիճակը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այս թեման, իհարկե, եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած վերջին այցի հիմնական թեմաներից մեկը, երբ նա մանրամասն բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահի հետ։ Եվ նույն թեման կենտրոնականներից է լինելու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ իմ հաջորդ հանդիպման ժամանակ, որը սպասվում է առաջիկայում»,- ասել է Լավրովը կայացած մամուլի ասուլիսում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular