ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասադը Պուտինին հաղթանակ է մաղթել Ուկրաինայի պատերազմում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը հաստատել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացման նոր փուլում են։ Այս մասին օգոստոսի 23-ին հայտնել է սիրիական արաբական SANA լրատվական գործակալությունը։

Միկդադը նաև ասել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա  դիվանագիտական ներկայացուցչությունների փոխանակում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ, որոնց անկախությունը ճանաչվել է Դամասկոսի կողմից։   

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Ֆեյսալ Միկդադն ասել է. «Սկզբում ես կցանկանայի փոխանցել նախագահ Բաշար ալ Ասադի անկեղծ ողջույնները նախագահ Վլադիմիր Պուտինին և հաղթանակի մաղթանքներն այն պատերազմում, որը Ռուսաստանը մղում է Ուկրաինայում՝ հանուն մարդկության իրավունքի և ապագայի։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանը դրան կհասնի»։

Սիրիական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Մոսկվայի և Դամասկոսի հարաբերությունները շարունակաբար  առաջընթաց են գրանցում և թևակոխել են զարգացման նոր փուլ, որը միավորում է երկու երկրների ժողովուրդներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular