ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեհաստանի բնակիչները ստիպված կլինեն ածուխի փոխարեն աղբ այրել. FT

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեհաստանում ձմռանը տները տաքացնելու համար քաղաքացիները ստիպված կլինեն աղբ այրել՝ ածուխի սուր պակասի պատճառով, որն առաջացել է Ռուսաստանից մատակարարումներից հրաժարվելուց հետո։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը։

«Ածուխի գների աճը շուտով կստիպի տնային տնտեսություններին այրել ավելի էժան փայտի կտորներ կամ կենցաղային աղբ՝ տան ջեռուցման համար», - մեջբերում է Լեհաստանի ածուխ վաճառողների առևտրային պալատի նախագահ Լուկաշ Գորբախը: Նա մտավախություն ունի, որ մեծ քանակությամբ աղբի պատճառով, որը Լեհաստանում կվառեն էներգիան խնայելու նպատակով, երկրում օդի որակը զգալիորեն կվատանա։

Լեհաստանը ածխի խոշորագույն արտադրողն է Եվրամիությունում, սակայն ածխի վատ որակի պատճառով դրա մեծ մասը մնում է ոչ պիտանի ջեռուցման համար, ուստի այն օգտագործվում է հիմնականում էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Ռուսաստանը Լեհաստանին մատակարարել է լեհական տնային տնտեսությունների սպառած վառելիքի մոտ երկու հինգերորդը՝ նախքան ապրիլի կեսերին օրենք ընդունելը, որը նախատեսում է էմբարգո ռուսական ածխի մատակարարումների վրա: Դրանից հետո Վարշավան բախվեց էներգառեսուրսների դեֆիցիտի, ինչի հետ կապված՝ այն թանկացավ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular