ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրապետության հրապարակում հանրահավաքը կտևի մինչեւ ժամը 22:00-ն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքը կտեւի մինչեւ ժամը 22։00-ն։ Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով, ընդդիմությունը չի պատրաստվում մարդկանց ամեն օր փողոցներ հանել։ Իրենց գործողությունները, ըստ նախկին դեսպանի, նպատակ ունեն նվազագույնի հասցնել հնարավոր վնասներն ու անհարմարությունները այսօրվա ակցիայի մասնակիցների համար։

«Հանրահավաքի անցկացման վայրն, ի դեպ, պատահական չի ընտրվել։ Մոտակայքում կա մետրո, իսկ տարածքը մեծ է եւ հարմարավետ։ Այսինքն՝ մարդիկ կարող են հանգիստ կանգնել։ Որեւէ ավելորդ գործողություն չի իրականացվի։ Մենք չենք պատրաստվում որեւէ անհարմարություն պատճառել»,- հավաստիացրեց Ղազարյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular