ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սաստիկ ցրտից և առատ տեղումներից հետո Երևանին ջրհեղեղ է սպառնում. ահազանգ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Սաստիկ ցրտից և առատ տեղումներից հետո Երևանում ջրհեղեղի վտանգ կա: Այս մասին ահազանգում են բնապահպանները:

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «Էկոլուր» դաշինքի համակարգող Ինգա Զարաֆյանը նշեց. «Երբ որ Գետառը խողովակի մեջ առան, բնապահպանները դիմեցին քաղաքապետարան՝ ահազանգելով, որ այդպիսի գործողությունը կարող է հանգեցնել վթարի: Այդպիսի նախադեպ կա:

Քննարկումների ժամանակ բացասական կարծիքներ են հնչել, բայց անօրինական կերպով փակել են գետը, որը հանդիսանում է նաև քաղաքի անվտանգության գործոն»:

Բնապահպանի խոսքով՝ ծիծաղելի պատճառաբանություն են բերել. «Ասում են՝ Գետառը շատ ախտոտված է: Ախտոտված է, մաքրե՛ք: Դրա համար մենք ունենք քաղաքապետարան, քաղաքի իշխանություն, որը պարտավոր է միջոցառումներ ձեռնարկել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular