ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գնոմ»-ները ծառայության կանցնեն Ուկրաինայի զինված ուժերում. նոր ռոբոտները փորձարկվում են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ixbt.com-ը գրում է, որ ուկրաինական Temerland ընկերությունը Զապորոժյեից  սկսել է փորձարկել «Գնոմ» ռոբոտային հարթակը, որը հագեցած է 7,62 մմ գնդացիրով։ Փորձարկումից հետո ռոբոտները ծառայության կանցնեն Ուկրաինայի զինված ուժերում:

Ռոբոտ «Գնոմ»-ը նախատեսված է տարածքը հետախուզելու և պարեկելու համար։ Ենթադրաբար այն կարող է օգտագործվել ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման համար։ Ընկերությունը նախատեսում է արտադրել «Գնոմ»-ներ ութ մոդիֆիկացիաներով՝ պայթուցիկ, հետախուզական, փոխադրիչ, անօդաչու թռչող սարքեր արձակելու համար կատապուլտ, կամիկաձե, հաղորդիչ, պտուտահաստոցով ռոբոտ և հակատանկային հրթիռներով ռոբոտ։

 «Գնոմ»-ն ունի լարային կառավարում, ընդ որում Temerland-ի մշակողները դա անվանում են ռոբոտի առավելություն: Պատճառն այն է, որ լարով կառավարվող ռոբոտը չի վախենում ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերից, այսինքն՝ այն չի կարող հեռահար  արգելափակվել կամ խափանվել։ ԸստTemerland-ի «Գնոմ»-ը միկրոալիքային վառարանից այնքան էլ մեծ չէ և կշռում է 50 կգ։ Այն համալրված է լիաքարշակով և անաղմուկ 5 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով։

Ներկայումս ռոբոտները ծառայում են ամբողջ աշխարհի բանակներում և Ռուսաստանն ու Ուկրաինան ակտիվորեն օգտագործում են այդ սարքերը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular