ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ ֆիննախը թուրքական բիզնեսին պատժամիջոցներով է սպառնացել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թուրք արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը (TUSIAD) հայտնել է, որ նամակ է ստացել ԱՄՆ ֆինանսների նախարարությունից։ ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են, որ թուրքական ընկերությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների, եթե նրանք համագործակցեն Ռուսաստանից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ, որոնք ընկել են ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

TUSIAD-ը Թուրքիայի ամենամեծ բիզնես ասոցիացիան է:

«TUSIAD-ը, ինչպես այսօր հաղորդվում է տարբեր լրատվամիջոցներում, նամակ է ստացել ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ադեուալ Ադեյեմոյից, որում ասվում է, որ Թուրքիայում գործող ընկերությունները կարող են բախվել պատժամիջոցների վտանգին, եթե նրանք բիզնես վարեն Ռուսաստանում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ, որոնց նկատմամբ սահմանափակումներ են մտցվել։ Այս նամակը ներկայացվել է արտաքին գործերի նախարարություն,  ֆինանսների և առևտրի նախարարություններ», - հաղորդում է TUSIAD-ը:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ օգոստոսի 22-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է TUSIAD-ին, որ թուրքական ընկերությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների, եթե պարզվի, որ նրանք օգնում են Ռուսաստանին շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները:

Օգոստոսի 21-ին Haberturk-ը հայտնել էր, որ Թուրքիան խոստացել է ԱՄՆ-ին, որ թույլ չի տա Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular