ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան ձեռքերը չի լվացել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է
 
Վերջին շրջանում գնալով ավելի ու ավելի անթաքույց են դառնում Ռուսաստանի դժգոհությունները Հայաստանից, իսկ ավելի ստույգ՝ գործող իշխանություններից: Ավելին, ռուսաստանյան լրատվամիջոցներում բարձրացվում են հռետորական հարցադրումներ, ասենք՝ «ինչո՞ւ է Հայաստանը լցնում Ռուսաստանի բաժակը» կարգի: Նույնիսկ կան որոշ նկատառումներ, թե «Ռուսաստանի քաղաքական «կուլիսներն» ի վերջո կարող են ամենաանսպասելի որոշումներ ընդունել»:
 
Այս առումով «Փաստին» ուշագրավ տեղեկություններ են հասել: Մասնավորաբար, մեր տեղեկություններով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ռուսական քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկում են ՀՀ-ում սպասվող առաջիկա քաղաքական «ռասկլադի» հարցը։ Դիվանագիտական մեր աղբյուրների փոխանցմամբ, սա խոսում է այն մասին, որ Մոսկվան վերջնականապես ձեռքերը չի լվացել հայաստանյան քաղաքական գործընթացներից և չի պատրաստվում հեշտությամբ թուլացնել դիրքերը։
 
Թերթի տեղեկություններով, հիմնական քննարկվող թեման այն է, թե որ քաղաքական ուժի վրա հենվելով և ինչ քաղաքական համախմբման արդյունքում է հնարավոր ՀՀ քաղաքական օրակարգում հստակ քայլեր իրականացնել։ Մասնավորաբար, մեր մոսկովյան աղբյուրը փոխանցում է, որ ներկայումս քննարկվում է դաշտում գոյություն ունեցող ուժերի և անձանց մասնակցությամբ միասնական ճակատ ստեղծելու տարբերակը։ Նշվում է նաև, որ այս գործընթացներից անմասն չեն նաև Ռուսաստանի հայ մեծահարուստները, որոնք նույնպես պատրաստվում են ունենալ կոնկրետ ներգրավվածություն։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular