ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը նախատեսում է Հայաստանում «կոռուպցիայի դեմ պայքարի» խորհրդական վարձել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Rt.com-ը գրում է, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Իրավապահ մարմինների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բյուրոն հայտարարել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ավագ խորհրդականի պաշտոնի համար մասնագետի որոնում։ Ինչպես երևում է փաստաթղթից, վերջինս իր աշխատանքային ժամանակի մեծ մասն անցկացնելու է Երևանում գտնվող ամերիկյան դեսպանատանը։

«Հայաստանում բյուրոյի ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ընդունող պետությանը զարգացնելու արդյունավետ և թափանցիկ քրեական արդարադատության սեկտոր, որը հարգում է մարդու իրավունքները և ակտիվորեն պայքարում կոռուպցիայի դեմ»,- գրված է հայտարարությունում։

Նման աշխատանքը ներառում է, ի թիվս այլ բաների, խթանել իրավապահ և քրեական արդարադատության արդիականացումը, միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարը և օրենքի գերակայության պահպանումը: Այս առումով ավագ խորհրդականի պարտականությունները, ինչպես բխում է աշխատանքի նկարագրից, կներառեն Հայաստանի կարիքների ուսումնասիրությունը հակակոռուպցիոն և իրավապահ գործունեության առումով:

«Խորհրդականը սերտորեն կաշխատի և կառուցողական հարաբերություններ կստեղծի Հայաստանի արդարադատության նախարարության, Հակակոռուպցիոն կոմիտեի և քրեական արդարադատության հետ կապված այլ գերատեսչությունների գործընկերների հետ»,- ասված է փաստաթղթում։ Բացի այդ, մասնագետը պետք է մասնակցի հակակոռուպցիոն կոնֆերանսների և սեմինարների, համակարգի իր աշխատանքը ամերիկյան կողմի հետ և զեկուցի նրան, վերապատրաստի և հրահանգի մի շարք հայկական գերատեսչությունների ներկայացուցիչների։

Փաստաթղթի համաձայն՝ ավագ խորհրդականը կարող է տարեկան ստանալ 91,5 հազարից մինչև 134,3 հազար դոլլար, ընդ որում նախատեսվում է պայմանագիր կնքել մեկ տարով՝ երկարաձգման հնարավորությամբ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular