ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն մերժել է միջուկային գործարքը վերականգնելու համար Իրանի բոլոր լրացուցիչ պահանջները. Al Arabiya

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգները, պատասխանելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման վերաբերյալ Բրյուսելի առաջարկած համաձայնագրի նախագծի վերաբերյալ Իրանի մեկնաբանություններին, մերժել է Թեհրանի բոլոր լրացուցիչ պահանջները: Այս մասին հինգշաբթի հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է պնդել, որ Իրանում ուրանի հարստացման մակարդակը չպետք է գերազանցի 4%-ը (2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի համաձայն՝ ուրանի հարստացման թույլատրելի մակարդակը 3,67% է)։

Բացի այդ, ԱՄՆ-ի պատասխանը պարունակում է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին իրանական միջուկային օբյեկտներ անարգել մուտք ապահովելու պահանջ:

Իր հերթին Politico թերթը հայտնել է, որ Թեհրանը պահանջել է պայմանագրի շրջանակում ամրագրել, որ ամերիկյան կողմը չի կարողանա միակողմանիորեն դուրս գալ համաձայնագրից, ինչպես դա արեց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ին։ Աղբյուրը հրաժարվել է մանրամասներ հաղորդել, սակայն նշել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ արձագանքը «չի արդարացնում Իրանի սպասելիքները»։

Չորեքշաբթի Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողներին ասել է, որ Միացյալ Նահանգներն ավարտել է ԳՀՀԾ-ի վերականգնման ԵՄ առաջարկներին Իրանի պատասխանի ուսումնասիրումը և Բրյուսելին ուղարկել է իր մտքերն այդ հարցի վերաբերյալ: Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Կանանի Չաֆին ասել է, որ Թեհրանը ստացել է ԱՄՆ պատասխանը և սկսել է ուսումնասիրել այն։

ԳՀՀԾ-ն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի և Գերմանիայի կողմից՝ միջուկային զարգացման հետ կապված ճգնաժամը հաղթահարելու նպատակով: 2018 թվականին Միացյալ Նահանգների այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ այս համաձայնագրից։ ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է Վաշինգտոնին Թեհրանի հետ միջուկային համաձայնագիր վերադարձնելու պատրաստակամությունը: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան անցած տարվա ապրիլից Վիեննայում բանակցություններ են վարում Իրանի հետ՝ ԳՀՀԾ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular