ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օռլանդոյի սպանդն ապացուցում Է ահաբեկչության սպառնալիքի լրջությունն ԱՄՆ-ում. Թրամփ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օռլանդոյի գիշերային ակումբում իրականացված սպանդն ապացուցում Է ԱՄՆ-ում իսլամական ահաբեկչության սպառնալիքի լրջությունն ու մասշտաբը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությունն արել Է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ Դոնալդ Թրամփը:

«Գնահատում եմ այն խոստովանությունները, որ ես ճիշտ Էի արմատական իսլամական ահաբեկչության կապակցությամբ: Ինձ շնորհավորանքներ պետք չեն: Ես ցանկանում եմ հաստատակամություն ու զգոնություն: Մենք պետք Է շրջահայաց լինենք»,- գրել Է Թրամփը Twitter-ում: Նա սպանդը որակել Է «ահավոր միջադեպ» եւ հայտարարել, որ աղոթում Է Օլանդոյում զոհվածների համար:

Նրա կարծիքով՝ նախագահ Բարաք Օբաման տեղի ունեցած սպանդի կապակցությամբ պետք Է ընդունի ԱՄՆ-ում իսլամական ահաբեկչության սպառանալիքի լրջությունը կամ պաշտոնաթող լինի:

«Մտադիր Է արդյոք նախագահ Օբաման վերջապես արտաբերել «արմատական իսլամական ահաբեկչություն» խոսքերը: Եթե ոչ, ապա նա պարտավոր Է անհապաղ խայտառակ կերպով պաշտոնաթող լինի»,- գրել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular