ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանձնառու ենք օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ. ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ամերիկացի կադրային դիվանագետ Ֆիլիպ Ռիկերին նշանակել է Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական։

«Դեսպան Ֆիլիպ Ռիկերին նշանակել եմ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Դեսպան Ռիկերի նշանակումը վերահաստատում է մեր հանձնառությունը Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը», -ասվում է Բլինկենի թվիթերյան հրապարակման մեջ:

Մինչդեռ Պետքարտուղարության կայքում հրապարակված հաղորդագրությունում նաև ասվում է, որ Ռիկերը կլինի նաև ԱՄՆ-ի պատվիրակության գլխավոր բանակցողը Ժնևի միջազգային քննարկումներին այս կրիտիկական ժամանակաշրջանում:

«Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: Դեսպան Ռիկերը երկկողմանի համագործակցություն կունենա համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, որպեսզի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ իր դերի միջոցով, հեշտացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը»,- ասվում է հայտարարությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular