ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը «Իսկանդեր»-ի ուղիղ հարվածով սպանել է ավելի քան 200 ուկրաինացի զինծառայողի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուս զինվորականներն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի երկաթուղային կայարանում ոչնչացրել են ուկրաինական ռազմական գնացք, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող «Չապլինո» երկաթուղային կայարանում «Իսկանդեր» հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի պահեստազորի ավելի քան 200 զինծառայող և տասը միավոր զինտեխնիկա, որոնք ուղևորվում էին դեպի Դոնբասում մարտական գոտի»,- ասվում է հաղորդագրությունում։

Ռուսաստանը փետրվարի 24-ից ռազմական հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ դրա վերջնական նպատակը Դոնբասի ազատագրումն է և պայմանների ստեղծումը, որոնք երաշխավորում են հենց Ռուսաստանի անվտանգությունը։ Այժմ ռուսական զորքերի վերահսկողության տակ են գտնվում ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը և Դոնեցկի զգալի մասը՝ ներառյալ Վոլնովախան, Մարիուպոլը և Սվյատոգորսկը։ Արևմուտքը, ի պատասխան ռուսական ներխուժման, բազմամիլիարդանոց օգնություն է տրամադրել Կիևին ու խիստ պատժամիջոցներ սահմանել ընդդեմ Մոսկվայի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular