ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանկապարտեզում հրդեհի պատճառ է դարձել հոսանքի տատանումը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեւանի թիվ 50 մանկապարտեզը, որի խմբասենյակներից մեկում այսօր վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել, տեղակայված է 16-րդ թաղամասում՝ Մազմանյան 5/5 հասցեում:

Ինչպես Armtimes.com-ի թղթակցին հավաստիացրեց մանկապարտեզի տնօրեն Արմինե Բաղդասարյանը, հրդեհը բռնկվել է ժամը 08:00-ին, երբ կրթօջախում երեխաներ դեռեւս չեն եղել:Նրա խոսքով, մանկապարտեզը սաներին սկսում է ընդունել միայն 08:30-ից:

«Ոչ մի երեխա չի տուժել, տարհանում չի իրականացվել: Հրդեհը բռնկվել է մանկապարտեզի չօգտագործվող սենյակներից մեկում, պատճառը եղել է հոսանքի տատանումը: Այս պահին խնդիրը վերացված է: Քանի որ այդ սենյակում որեւէ գույք չկա, ապա հրդեհի հետեւանքով ոչինչ չի այրվել»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ հակադարձելով պաշտոնական տեղեկատվությանը, թե մանկապարտեզում այրվել է 80 քմ մակերեսով սենյակ` գույքով:

Արմինե Բաղդասարյանը հավաստիացրեց, որ այս պահին մանկապարտեզի պարապմունքները բնականոն հունով առաջ են ընթանում, ջեռուցման հետ կապված խնդիրներ չկան: Որեւէ էլեկտրական սալիկ կրթօջախում միացված չէ: Բոլոր խմբերում նորմալ հաճախումներ են գրանցվել:  

Հիշեցնենք, որ  Արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 6-ին, ժամը 08:15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մազմանյան փողոցի 5/5 հասցեում գտնվող մանկապարտեզի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է դասասենյակ` գույքով  (80 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:36-ին, մարվել՝ 09:03-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular