ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարգին Հայկոն՝ երկրում տեղի ունեցող քաղաքական խմորումների և իր երազած կառավարության մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ուրախալի է, երբ հայտնիները մտահոգվում են մեր երկրի ապագայով, ակտիվորեն մասնակցում են երկրում տեղի ունեցող իրադարձություններին:

Հայկ Մարությանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում ներհայաստանյան քաղաքական իրադարձությունները և պարբերաբար հանդես է գալիս դրանց մեկնաբանություններով:

Past.am-ը զրուցել է սիրված դերասանի հետ և փորձել նրա կարծիքն իմանալ նախընտրական խմորումների վերաբերյալ.

«Ինձ թվում է՝ դեռ վաղ է ենթադրություններ անել: Այդ մասին կարելի է խոսել, ինչ-որ կանխագուշակումներ անել փետրվարի 16-ից հետո, երբ արդեն բոլոր միավորումները և միավորները պարզ կլինեն: Ես այս ամենին մոտենում եմ որպես ՀՀ քաղաքացի, ինձ համար ամենակարևորն այն է, որ նոր Ազգային ժողովը, չեմ ասում շատ լավ, բայց գոնե մի քիչ ավելի արդյունավետ լինի, քան նախորդը, որպեսզի երկրում ինչ-որ դինամիկա լինի երկրի զարգացման մեջ: Իսկ դրա համար, ես ասել եմ ու կրկնում եմ, պետք է ԱԺ-ում ուժերի բաշխումն ավելի բալանսավորված լինի: Այսինքն՝ ոչ մի ուժ միանձնյա որոշումներ չկայացնի, թե ինչ է կատարվելու երկրում: Ընդ որում՝ կարևոր չէ, թե դա որ ուժը կլինի՝ գործո՞ղ, թե՞ ընդդիմադիր: Որպես ՀՀ քաղաքացի, ես կուզենամ այսպիսի Ազգային ժողով տեսնել և կփորձեմ դրան նպաստել՝ ինչով կկարողանամ»:

Անդրադառնալով վերջերս կատարած ֆեյսբուքյան գրառմանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին, դերասանը նշեց. «Որևէ մեկնաբանություն չեմ ուզում անել, կարծում եմ, գրածիս մեջ ամեն ինչ պարզ ասել եմ: Ես կոդերով կամ «նամյոկներով» չեմ խոսել, ամեն ինչ ուղիղ եմ ասել»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular