ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն պատրաստվում է ներկուսակցական գզվռտոցին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մեկնարկել են կուսակցության վարչության անդամների քարոզարշավը, այդ նպատակով ներքին չաթ են բացել, որտեղ հավաքվելու են քաղպայմանագրի բոլոր խորհուրդների անդամները, պատգամավորները, պաշտոնյաները և ներկայացնելու են իրենց մոտեցումները կուսակցության վերաբերյալ։

Նախնական տվյալներով, մոտ 1000 ընտրիչներ են մասնակցելու «Քաղպայմանագրի» վարչության անդամության քարոզարշավին, ապա և մեծ համագումարին, որը կայանալու է սեպտեմբերի 18-ին։ Հիշեցնենք, 48 առաջադրված թեկնածուներից վարչության անդամ կարող են լինել միայն 15-ը։ Ու թեև «Քաղպայմանագիր»-ը փորձում է ապահովել իբր ներկուսակցական ժողովրդավարության իմիտացիա, իրականում խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է գրելու կուսակցության նոր վարչության կազմի ցուցակը և բաժանելու է ընտրիչներին՝ հրահանգելով ընտրել կոնկրետ այդ անձանց։

Բանն այն է, որ սեպտեմբերի 18-ից հետո հենց այդ վարչությունն է դառնալու հիմնական հարցեր լուծողը Հայաստանի իշխանության մեջ, և Փաշինյանը չի ցանկանում դրսից, կամ անվստահելի որևէ մեկին ներգրավել այդ վարչության կազմ։ Ըստ էության, Փաշինյանը մտադիր է այդ կազմում հավաքել բոլոր վստահելիներին, ընդ որում գրեթե բոլոր կլաններից, որպեսզի կարողանա առաջին ձեռքից ստանալ տեղեկությունը կուսակցությունում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, նաև ազդի ընդհանուր տրամադրությունների վրա։

Ինչպես ավելի վաղ էինք նշել, «Քաղպայմանագրում» մի քանի կլաններ են առաջացել, որոնք էլ բավականին բուռն պայքար են մղում, թե ով պետք է ավելի մեծ իշխանություն ունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս պահին դեռևս բավական ուժեղ են հին ՔՊ-ականների ազդեցությունը, թեև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կլանը և սորոսականները ամեն գնով գրոհում են կուսակցության վարչությունը՝ փորձելով իրենք ավելի մեծ ազդեցություն ստանալ հետագայում թե՛ պաշտոնների բաժանման և թե՛ ազդեցության գումարների լծակների օգտագործման առումով։

Փաշինյանն իր սովորության համաձայն՝ մինչ այս պահը որևէ մեկին չի ասել, թե ում է տեսնում վարչությունում։ Ավելին, նա շատերին բազմաթիվ խոստումներ է տվել, շատերին էլ հայտնել, որ եթե վարչության անդամ չդառնան, օրինակ, կզրկվեն ավելի բարձր պաշտոններից, կամ ավելի ցածր պաշտոնների կնշանակվեն։ Գործադիր իշխանությունը պատկանելու է «Քաղաքացիական պայմանագրի» 15 հոգանոց վարչությանը, որն էլ իր մեջ բաժանելու է բոլոր յուղոտ կտորները։

Կարեն Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular