ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Զախարյանը «Չելսիում» կստանա մոտ 1,5 միլիոն եվրո

ՍՊՈՐՏ

Լոնդոնի «Չելսին» Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 19-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանին առաջարկել է 7 տարվա պայմանագիր մոտ 1,5 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով, հաղորդում է sports.ru-ն։

Ֆուտբոլիստի գործակալ Պավել Անդրեեւը հաստատել էր, որ բանակցությունները մոտենում են ավարտին։

«Չելսին» 15 միլիոն եվրո է (ֆուտբոլիստի հրաժարագինն է եվրոպական ակումբների համար) առաջարկել Արսեն Զախարյանի տրանսֆերի համար։

Այս մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյի» հետ մասնակցել է 5 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Արսեն Զախարյանը ճանաչվել էր Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ 2021-2022 թվականների մրցաշրջանի արդյունքում, Ռուսաստանի ֆուտբոլային միության վարկածով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular