ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 4-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև սեպտեմբերի 4-ը, ասվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրության մեջ։ «Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններ թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի սեպտեմբերի 4-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա օդանավակայաններ։

2022 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել է իր օդային տարածքի մի մասը երկրի հարավում և երկրի կենտրոնական հատվածում քաղաքացիական ինքնաթիռների համար՝ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության ֆոնին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular