Ինչպես ամրապնդել երեխայի իմունիտետը ու պաշտպանել նրան գրիպից կամ ՍՇՎ-ից
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԹույլ իմունիտետը երեխային խոցելի է դարձնում ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են գրիպն ու ՍՇՎԻ-ն, որոնք շատ տարածված են ձմռանը։ Ինչպե՞ս ամրապնդել երեխայի իմունիտետը։ Այս մասին մի քանի խորհուրդ է տվել մանկաբույժ, Մանկաբույժների հայկական ասոցացիայի ղեկավար Լյուդմիլա Սիմոնյանցը։
Երեխայի մարմինը կոփելու ու նրա իմունիտետը ամրապնդելու մասին, մասնագետի խոսքով, պետք է այն ժամանակ մտածել, երբ երեխան առողջ է։ Եթե նա հիվանդացել է գրիպով կամ ՍՎՇԻ-ով, ուրեմն պետք է սպասել մի քանի շաբաթ, ու երբ նա լրիվ կապաքինվի, սկսել զբաղվել նրա իմունիտետով։
Իմունիտետը ամրապնդելուն, մասնագետի խոսքով, կարող է օգնել լողը, նաև որոշ այլ մարզաձևեր, օրինակ մարմնամարզությունը։ Երեխային շատ օգտակար կլինեն նաև ջրային պրոցեդուրաները, նաև ոտքերի համար լոգանքները՝ ջուրը պետք է նախ տաք լինի, հետո այն կարելի է աստիճանաբար սառեցնել՝ մինչև 35 աստիճան ըստ Ցելսիուսի։ Հատուկ մերսումները ու ֆիզիոթերապևտիկ բուժակարգերը նույնպես կարող են օգնել երեխայի իմունիտետը ամրապնդելու հարցում։
Չարժե մոռանալ նաև ճիշտ սնվելու կարևորության մասին՝ վիտամիններն ու միներալները, որոնք ստանում ենք սննդի հետ, անհրաժեշտ են երեխայի նորմալ զարգացման ու նրա իմունիտետի ամրապնդման համար։ Մասնավորապես շատ օգտակար են սոխն ու սխտորը՝ դրանք օրգանիզմին օգնում են դիմադրել ինֆեկցիաներին։ Այսպես կոչված «դատարկ» կալորիաները, որոնք պարունակում են քաղցրավենիքն ու կոնֆետները, ոչ մի օգուտ երեխային չեն տա։
Նաև ցանկալի է երեխային սովորեցնել հաճախ լվանալ ձեռքերը՝ մեր ձեռքերի վրա կուտակվում են հսկայական քանակության վիրուսներ, բակտերիաներ ու սնկեր, ու երբ մենք դիպչում ենք դեմքին (իսկ օրվա ընթացքում մենք դա անում ենք առնվազն 300 անգամ) այդ բոլոր հարուցիչները կարող են քթի կամ բերանի միջոցով մտնել մեր օրգանիզմ ու առաջացնել ինֆեկցիոն հիվանդություն։