ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուրիլյան կղզիներում Էբեկո հրաբխից 2.6 կիլոմետր բարձրությամբ մոխիր է արտանետվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուրբաթ մասնագետները մոխրի արտանետում են գրանցել Կուրիլյան Պարամուշիր կղզում գտնվող Էբեկո հրաբխից, հայտնել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Օգոստոսի 26-ի առավոտյան ՌԴ ԱԻՆ Գլխավոր տնօրինության ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել Ծովային երկրաբանության եւ երկրաֆիզիկայի ինստիտուտի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արեւելքի Հրաբխային ժայթքումներին օպերարիվ արձագանքման Սախալինի խմբից այն մասին, որ Էբեկո հրաբխից ծովի մակարդակից 2.6 կիլոմետր բարձրությամբ մոխիր է արտանետվել: Մոխիրը տարածվել է հյուսիս-արեւելյան ուղղությամբ՝ մինչեւ 5 կիլոմետր հեռավորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիսպետչերների տվյալներով՝ Սեւերո-Կուրիլսկում մոխիր չի տեղացել, ծծմբաջրածնի հոտ չի զգացվել։ Բնակչության կյանքին վտանգ չի սպառնում։

1156 մետր բարձրությամբ Էբեկո հրաբուխը գտնվում է Պարամուշիր կղզում, Սեւերո-Կուրիլսկից յոթ կիլոմետր հյուսիս-արեւմուտք՝ Վերնադսկի լեռնաշղթայի հյուսիսային մասում։

Կանոնավոր արտանետումները (թույլից մինչեւ չափավոր) Էբեկոյում շարունակվում են 2016 թ. հոկտեմբերի 20-ից, ինչը նորմալ գործունեություն է հրաբխի համար: Ռեկորդային արտանետում գրանցվել էր 2018 թ. օգոստոսի 31-ին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular