ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեդվեդևը հայտարարել է, որ հատուկ գործողությունն իրականացվել է երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայում՝ երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար։ Այս մասին նա խոսել է ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նույնիսկ հատուկ ռազմական գործողություն է իրականացվում, որպեսզի երրորդ համաշխարհային պատերազմ չլինի, եթե Ուկրաինան աջակցություն ստանա և միանա Հյուսիսատլանտյան դաշինքին, իսկ հետո Ուկրաինայի խելագար կառավարիչներից մեկը ռազմական գործողություններ ձեռնարկի Ռուսաստանի տարածքի դեմ, օրինակ` Ղրիմի, դա կնշանակեր երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ»,- ասել է նա։

Ավելի վաղ ԱԽ փոխնախագահն ասել էր, որ Ուկրաինայի իշխանությունների՝ ՆԱՏՕ-ին մասնակցելուց հրաժարվելը, թեև անհրաժեշտ պայման է, սակայն բավարար չէ խաղաղության հասնելու համար։ Նրա խոսքով՝ ռուսական կողմին անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular