ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը կանխատեսել է երևանյան բողոքի ցույցերի ելքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Iz.ru-ն գրում է, որ Երևանում բողոքի ցույցերը դժվար թե ինչ որ բանի հանգեցնեն: «Իզվեստիա»-ի հետ զրույցում նման կարծիքն է հայտնել Խաղաղապահ նախաձեռնությունների և կոնֆլիկտաբանության ինստիտուտի տնօրեն Դենիս Դենիսովը։

Նա նշել է, որ հենց Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվում, անմիջապես մարդիկ, ովքեր նախկինում եղել են իշխանություն  և ովքեր «հեռու են ամենաանբասիր կենսագրությունից», փորձում են «թամբել» և առաջնորդել այդ ակցիաները։

 «Եվ ստացվում է պարադոքսալ վիճակ: Թվում է, թե բողոքի ակցիաները և քաղաքական դաշտը փոխելու հետագա գործողությունները ընդունելի են հայերի զգալի մասի համար, բայց երբ ասպարեզ են սկսում մտնել իրենց վարկաբեկած քաղաքական գործիչները, շատերի մոտ բողոքելու ցանկությունն անհետանում է»,- ասել է Դենիսովը։ Քաղաքագետը նաև նշել է, որ ներկայումս դեռ վաղ է ասել, որ հայ հասարակությունը կոշտ կերպով բաժանված է երկու հակադիր ճամբարների՝ գործող ղեկավարությանը սատարող և բողոքի դուրս եկածների։

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Երևանում հերթական հանրահավաքն է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հանրապետության հրապարակում հավաքվել են ակտիվիստներ, հանրահավաքը կազմակերպել էր «Անկախության շարժումը» Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը։ Ակցիան ղեկավարել էր Լեհաստանում նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի ապարատի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular