ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը չի պայքարում ՏԻՄ-երի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերի 25-ին Տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են կայանալու 8 մարզերի 17 համայնքներում, այդ թվում՝ Տաշիր, Չարենցավան, Ալավերդի, Թալին, Սիսիան քաղաքներում։

Ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն ավարտվել է երեկ։ Գրանցվել է 14 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք։ Ընդ որում գործող իշխանությունները թեկնածուներ են առաջադրել բոլոր համայնքներում։

Խորհրդարանական «Հայաստան» խմբակցության կազմի մեջ մտնող «Դաշնակցությունը» ընտրություններին մասնակցելու է ընդամենը 4 համայնքներում, 5 համայնքներում էլ մասնակցելու է «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Մի շարք այլ փոքր կուսակցություններ կամ այդ կուսակցությունների միջոցով ստեղծված դաշինքներ էլ մասնակցելու են այլ ընտրատարածքներում ընտրություններին։

Գործող իշխանությունները վարչական բոլոր լծակներն ապահովելով՝ փորձելու են հերթական անգամ գրավել ՏԻՄ մարմինները, հատկապես Թալինում, որտեղ նախորդ ընտրությունների ժամանակ այդպես էլ համայնքապետ չկարողացան ընտրել, իսկ քաղաքապետ ընտրվեց «Քաղպայմանագրի» թեկնածու Տավրոս Սափեյանը, այն էլ բացառապես ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերից մեկին ահաբեկելու միջոցով, այս անգամ կարծես թե ապահովել են իրենց հաղթանակը։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հերթական անգամ ապացուցում են, որ հայաստանյան ընդդիմությունը լուրջ ուշադրություն չի դարձնում ՏԻՄ ընտրություններին։ Մինչդեռ, փաստն այն է, որ իշխանությունը գրեթե ամբողջությամբ գտնվում է ոչ թե Երևանում, այլ տարբեր համայնքներում, որտեղ էլ հենց համայնքապետերն են իրենց աշխատանքով առաջին հերթին ներկայանում սովորական ընտրողին, իրենց կատարած մեծ կամ փոքր գործերով կարողանում ազդել ընտրությունների արդյունքի վրա, կամ էլ օրենքի խախտմամբ և հակաքարոզչությամբ նվազեցնում ընդդիմության ձայները։

Բարդ է ասել, արդյո՞ք արմատական ընդդիմությունը չուներ համապատասխան ռեսուրսներ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար թե՞ ոչ, բայց փաստն այն է, որ դեռևս պայքարի մեջ չմտած, առնվազն համայնքների մեծ մասում կարելի է արձանագրել խորհրդարանական ընդդիմության պարտությունը, ինչը բնականաբար ցավալի հանգամանք է։

Տիգրան Համբարձումյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular