ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զապորոժիեի ԱԷԿ-ում ռադիացիոն իրավիճակը գնդակոծություններից հետո նորմալ է. ՌԴ ՊՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Զապորոժիեի ԱԷԿ–ում ռադիացիոն իրավիճակն ուկրաինական գնդակոծություններից հետո շարունակում է մնալ նորմայի սահմաններում։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։
 
Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ ուկրաինական զորքերը մեկ օրում երեք անգամ գնդակոծել են կայանի տարածքը, ընդհանուր առմամբ 17 հրետանային արկ է արձակվել։
 
«Զապորոժիեի ԱԷԿ–ում ռադիացիոն իրավիճակը շարունակում է մնալ նորմայի սահմաններում։ Ատոմակայանի տեխնիկական վիճակի վերահսկումն ու դրա շահագործումն իրականացնում է հաստիքային տեխնիկական անձնակազմը։ ՌԴ մասնագիտացված զորամիավորումն ապահովում է կայանի արտաքին տարածքի պահպանությունը։ Ծանր սպառազինություն ատոմակայանի շրջանում առկա չէ», – հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքի մերձակայքում հակամարտկոցային կրակով М777 հաուբից է ոչնչացվել, որից գնդակոծվում էր Զապորոժիեի ԱԷԿ–ը։
 
Նախարարությունը հայտնել է նաև, որ ՌԴ ՀՕՊ համալիրներն անցած մեկ օրում «Տոչկա–Ու» ուկրաինական մեկ հրթիռ և HIMARS ՀԿՌՀ–ի 18 արկ են խոցել։
 
Բացի այդ, ռուսական ՀՕՊ–ը մեկ օրում ԴԺՀ–ում, Խարկովի և Զապորոժիեի մարզերում խոցել է ուկրաինական 7 անօդաչու։
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունն այսօր հայտնել է, որ հակամարտկոցային պայքարի ընթացքում ռուսական զորքը ԴԺՀ–ում «Գրադ» ՀԿՌՀ–ի 4 դասակ, ինչպես նաև ԴԺՀ–ում և Նիկոլաևի մարզում ճնշել են «Գվոզդիկա» հրետանային կայանքների 3 դասակի։
 
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
 
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 184-րդ օրը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular