Ահարոն Ադիբեկյանն ու ՀՀԿ-ը տատին «ամուսնացել» են
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄոտենում են ընտրական պրոցեսները և «սոցիոլոգ» Ահարոն Ադիբեկյանը կրկին ակտիվացել է: Ընդհանրապես այս անձը հայտնի է, որպես ՀՀԿ խոսնակ և իր «մասնագիտական» գնահատականները շատ քչերին են հետաքրքրում:
Ահարոն Ադիբեկյանի ասածները հետաքրքիր են այնքանով, որ ցույց են տալիս, թե իշխող կուսակցության սպասարկող անձանց շրջանում ինչ խոսակցություններ են պտտվում: Ուրիշ որևէ արժեք չի ներկայացնում այս անձի «վերլուծությունները» և «գնահատականները»:
Ահարոն Ադիբեկյանը դաշտում արդեն իսկ ունի իր նմանը՝ ՀՀԿ-ը տատին:
Այս երկու գործիչներն էլ հայտնի են իրենց հոգեցունց վերլուծություններով և մոտեցումներով: Երկուսն էլ ՀՀԿ նվիրյալներ են ու ամեն կերպ պայքարում են հանուն ՀՀԿ-ի իշխանության: ՀՀԿ-ը տատին պայքարում է , իսկ Ահարոն Ադիբեկյանը կեղծ թվերով:
Ընդհանրապես մեր քաղաքական դաշտում իրավիճակը բավական ծիծաղելի է դառնում, երբ սկսկում են լուրջ վերաբերվել Ահարոն Ադիբեկյանի գնահատականներին:
Այս անձը արդեն բազմաթիվ անգամ ապացուցել է, որ իշխանության սպասարկուն է և այն էլ էժանագին սպասարկուն, այստեղ զարմանալի է, որ լրագրողները դեռ ջանում են հանրությանը ներկայացնել նրա տեսակետները:
Պետք է հասկանալ, որ ՀՀԿ-ը տատին և Ահարոն Ադիբեկյանը քաղաքական «ամուսիններ» են, նրանց մեկնաբանությունների մակարդակը նույնն է և նրանց խոսքը չպետք է արժեք ունենա հանրության համար:
Անի Ասլյան
Նյութի աղբյուրն` այստեղ