ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայում առևտրի կենտրոնները սկսել են անջատել շարժասանդուղքները՝ էներգիա խնայելու համար. Bild

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայում առևտրի կենտրոնները սկսել են անջատել որոշ շարժասանդուղքներ՝ էներգիա խնայելու համար, հայտնում է Bild-ը։

«Մենք սկսել ենք էներգիա խնայել լուսավորության և շարժասանդուղքների վրա», - հրատարակության խոսքերը մեջբերում է Galeria-Kaufhof առևտրային խմբի ղեկավար Միգել Մյուլենբախը: Նրա խոսքով՝ իրենք փորձում են նման միջոցներ կիրառել՝ առանց հաճախորդներին ծանրաբեռնելու։

Նշվում է, որ շարժասանդուղքների աշխատանքը արդեն սկսել է սահմանափակվել այնպիսի մանրածախ ցանցերում, ինչպիսիք են Saturn-ը և Karstadt-ը։

Ավելի վաղ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ ձմռանը արտակարգ իրավիճակներից խուսափելու համար էներգախնայողության միջոցառումների նոր փաթեթ է ընդունվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular