ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


15 մլն եվրո. «Չելսի»-ն մոտ է «Դինամո»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանին ձեռք բերելուն

ՍՊՈՐՏ

Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբն առաջիկայում կարող է կազմակերպել «Դինամո»-ի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան 19-ամյա ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի տրանսֆերը։ Այս մասին, ըստ kommersant.ru-ի, հայտնել է մարզիկի գործակալ Պավել Անդրեևը։

«Զախարյանի տեղափոխությունը «Չելսի». ամեն ինչ շատ մոտ է»,- ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Պավել Անդրեևը։

Ինչպես հաղորդում է Sport-Express-ը, երիտասարդ ֆուտբոլիստի պայմանագրում տրանսֆերի գինը կկազմի 15 մլն եվրո:

Ավելի վաղ Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն Twitter-ում գրել էր, որ «Չելսի»-ն «Դինամո»-ին առաջարկել է տեղափոխել Զախարյանին: Սակայն «Չելսի»-ն Sport24-ի հետ զրույցում չի մեկնաբանել այս տեղեկությունը։

19-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Դինամո»-ի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Նախորդ մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամո»-ի կազմում մասնակցել է 33 հանդիպման։ Նա խփել է ութ գոլ։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը հինգ հանդիպում է անցկացրել «Դինամո»-ի կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Ռուսաստանի հավաքականի կազմում Արսեն Զախարյանը չորս հանդիպում է անցկացրել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular