ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակցություններ կուլիսների հետևում. ի՞նչ է թաքնված Անկարայի և Երևանի գաղտնի շփումների տակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

News.ru-ն գրում է, որ վերջին շրջանում թուրքական լրատվամիջոցները լեցուն են Հայաստանի հանրապետության հետ հարաբերություններում նոր փուլ սկսելու մասին լուրերով։ Ըստ կառավարամետ Hürriyet թերթի Մոսկվայում և Վիեննայում կայացած չորս պաշտոնական հանդիպումներից բացի, երկու երկրների հատուկ ներկայացուցիչները ավելի քան 500 հեռախոսազրույց են ունեցել, որոնց մասին նախկինում ոչ մի հաղորդում չի եղել։ Նման քանակի շփումները երկխոսության մեջ որևէ էական առաջընթացի բացակայության պայմաններում վկայում են այն մասին, որ կողմերի միջև հակասությունները դեռևս պահպանվում են։ Սակայն դա զարմանալի էլ չէ, քանի որ թուրքական իշխանությունները հասկացնում են, որ իրենց հարաբերությունները Երևանի հետ ուղղակիորեն կախված են հայ-ադրբեջանական հարաբերություններից, որտեղ դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ։ Անկարան ամեն կերպ փորձում է հայկական կողմին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ Հարավային Կովկասում վերջնականապես խաղաղ կյանք հաստատելու համար, սակայն հայ հասարակությունը թերահավատորեն է վերաբերվում այդ ջանքերին։ Հայաստանը մտավախություն ունի, որ վեճերի լիարժեք կարգավորումը կնշանակի պարտության ընդունում և հետագայում Ղարաբաղի համար վրեժ լուծելու անհնարինություն։

Նյութը հարպարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular