ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 28 օգոստոս) Ծնվել է ճարտարապետ Գրիգոր Գրիգորյանը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-չկան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1885- ծնվել է դերասանուհի Եկատերինա Դուրյան-Արմենյանը:

1906 – ծնվել է հայ խորհրդային պտղաբույծ Ասատուր Մարգարյանը:

1936 – ծնվել է ճարտարապետ Գրիգոր Գրիգորյանը:

1939 –ծնվել է  գրող,  բանաստեղծ, թարգմանիչ Արտաշես Յավրյանը ։ 

1945 – ծնվել է  ֆուտբոլի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը։

1978 – վախճանվել է գրականագետ Սողոմոն Սողոմոնյանը:

1982– ծնվել է ընդհանուր մենամարտերի ամերիկահայ մարզիկ Կարո Փարիզյանը։

2000 – վախճանվել է բժիշկ, հոգեբույժ և առողջապահության կազմակերպիչ Հրաչիկ Փանոյանը։

2006- սկսվել է  ավանդների փոխհատուցման վճարումները 70-ն անց միայնակ կենսաթոշակառուները, ովքեր ընդգրկված են ընտանեկան նպաստների ցուցակում: 2009- Սևանա լճի ափին հայկական և վրացական խմբերի մասնակցությամբ անց է կացվել «Երաժիշտները հանուն խաղաղության» խորագրով ռոք երաժշտության փառատոն։

2010 – վախճանվել է հայ մոդեռնիստ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Վարուժան Նալբանդյանը: 

2017- յոթ տարի պարապուրդի մատնված «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքում բռնկվել է հրդեհ, որը օրվա երկրորդ կեսից հետո մեկուսացվել է: Վիրավորներ և զոհեր չեն եղել: Ըստ մասնագետների՝ հրդեհի վայրում այրվել է էթինոլ նյութը: 

2020-վախճանվել է իրանահայ ճանաչված բարերար, գործիչ Լևոն Ահարոնյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

430– վախճանվել է փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր Օգոստինոս Երանելին:

475 –հռոմեցի գեներալ Ֆլավիյ Օրեստը զավթել է իշխանությունը Արևմտյան Հռոմեական կայսրության մայրաքաղաք Ռավենայում՝  ստիպելով կայսր Հուլիոս Նեպոտին փախչել:

1189- Երրորդ խաչակրաց արշավանքի ընթացքում խաչակիրները Գի դե Լուզինյանի ղեկավարությամբ պաշարել են Ակրա քաղաքը:

1521- օսմանյան թուրքերի զորքը  գրավել է Բելգրադը:

1565– հիմնադրվել  է ԱՄՆ-ի առաջին քաղաք  Սենտ Օգուստինը՝ Ֆլորիդա նահանգի Սենտ Ջոնս շրջանի շրջկենտրոնը։

1733– Նեապոլում կայացել է Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Սպասուհին և տիրուհի» օպերայի պրիմերան։

1789 - Ուիլիամ Հերշելը հայտնաբերում է Սատուրնի Էնկելադուս արբանյակը:

1790– Ռուս-թուրքական պատերազմների ընթացքում Սև ծովում տեղի ունեցած ծովային մարտում ռուսական նավատորմը հաղթել է Օսմանյան կայսրությանը: 

1851- սկսվել է երկաթուղային հաղորդակցությունը Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի միջև:

 1859 - Հյուսիսափայլի լույսն այնքան ուժեղ է դարձել, որ այն տեսանելի է եղել ԱՄՆ-ում, Եվրոպայի որոշ տարածքներում և անգամ  Ճապոնիայում:

1883– ժայթկել է ինդոնեզիական Կրակատաու հրաբուխը, ինչի հետևանքով կղզին ծածկվել է մոտ 30 կմ հաստությամբ լավայով։

1910 - Չեռնոգորիան հայտարարել է Օսմանյան կայսրությունից իր լիակատար անկախության մասին:

1916 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռումինիային, իսկ Իտալիան Գերմանիային:

1920 –կայացել է համառուսաստանյան մարդահամար:

1924 - Վրաստանում հաստատված խորհրդային իշխանության դեմ սկսվել է ապստամբություն, որը ձախողվել է:

1937– ստեղծվել է Տոյոտա ընկերությունը։

1938 – անգլիական Նոթթինգեմ քաղաքում կայացել է խոշորագույն շախմատային մրցաշար, որին աշխարհի հզորագույն շախմատիստների շարքում մասնակցել են 4 չեմպիոններ՝ Կապաբլանկա, Լասկեր, Ալյոխին և Էյվե: Կապաբլանկայի հետ մրցաշարի հաղթող է ճանաչվել երիտասարդ շախմատիստ Բոտվիննիկը:

1963-Մարտին Լյութեր Կինգը Լինկոլնի հուշարձանի մոտ ասել է իր հանրահայտ ճառը՝ «Ես երազանք ունեմ…»:

1976 –ԱՄՆ-ի Մասաչուսետս նահանգում առաջին անգամ սինթեզել են արհեստական գեն:

1990 - Իրաքը հայտարարել է Քուվեյթը իր նոր նահանգ լինելու մասին:

1991 - Միխայիլ Գորբաչովը հրաժարական է տվել ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության առաջնորդի իր պաշտոնից:

1994 – 290 տարվա օգտագործումից հետո Ռուսաստանում շրջանառությունից հանվել են կոպեկները:

2004– Սինգապուրում սկսվել է ֆիլատելիայի պատմության մեջ Նամականիշերի համաշխարհային առաջին առաջնությունը։

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular