«Ռեժիսորները խիստ սխալվում են, եթե կարծում են, որ ես չեմ կարող լուրջ դերեր խաղալ». Գոռ Մարտիրոսյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾPast.am-ը շարունակում է գտնել սիրված հեռուստասերիալների «կորած» հերոսներին: Այս անգամ մեր զրուցակիցը «Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներում Թոռնիկ Ջամշոյանին մարմնավորած Գոռ Մարտիրոսյանն է:
- «Բանակում»-ի Ձեր կերպարը բավականին դրական, էմոցիոնալ էր: Ու՞մ գաղափարն էր այդպիսի կերպար ստեղծելը և արդյոք հաճույքո՞վ էիք խաղում Ձեր դերը:
- Շատ սիրել եմ կերպարս, որն ինձ մեծ հաջողություն բերեց: Մտահղացումը սցենարիստինն էր, որ Ջամշոյանը լինի եզդի ազգի ներկայացուցիչ, մնացած ամեն ինչը ես եմ որոշել. ինչպես խոսել, պահել ինձ, իհարկե, ռեժիսորների ցուցումներով, նրանց իմացությամբ:
- Իրական կյանքում Ձեր կերպարին նմա՞ն եք:
- Բացարձակ: Պարզապես ուրիշ ձայնով չէի կարող խաղալ, միայն ձայնն է նույնը:
-Ինչպես գիտենք, Դուք նաև հանդիսություններ եք վարում: Ի՞նչն էր պատճառը, որ սկսեցիք այդ գործով զբաղվել:
- Շատ վաղուց եմ զբաղվում այդ գործով: Կոնկրետ պատճառ չկա, նպատակն արդարացնում է միջոցները: Ժողովուրդն ինձ սիրում է, ես էլ, առիթից օգտվելով, արեցի այն, ինչի պահանջարկն այսօր մեծ է, ինչի միջոցով մարդիկ կարողանում են վաստակել:
Շարունակությունը` սկզբնաղբյուրում