ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Խաչիկ Ստամբոլցյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր վաղ առավոտյան մահացել է ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը: Նա 81 տարեկան էր: Այս  մասին հայտնում է 168.am-ը:

Ծնվել է 1940 թ. սեպտեմբերի 15-ին: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ ֆիզիկոսի որակավորմամբ: Աշխատել է ՀՀ ԳԱԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատող, ընտրվել ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր:

Ընտրվել է ՀՀ ԳԽ աղետի գոտու եւ բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբի անդամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular