ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը գաղտնի աշխատում է Սահմանադրությունը փոխելու հարցով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ հայ հանրությունը զբաղված է Աղավնոյի և Բերձորի շուրջ զարգացումներով, Հայաստանի գլխին կանգնած մարտահրավերների քննարկմամբ, փաշինյանական վարչախումբը գրեթե գաղտնիության պայմաններում շարունակում է սահմանադրության վերաձևման և վերախեղման դավադիր գործողությունները։

Թեև ամառ է, սակայն մեր աղբյուրի փոխանցմամբ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ու ստեծված խորհուրդը երբեմն հավաքվում են, քննարկումներ իրականացնում, մեթոդներ մշակում, թե ինչպես նախկին իշխանությունների հագով կարված կոստյումը ավելի լավ և հարմար հարմարեցնեն Նիկոլ Փաշինյանի հագին։ Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, այս աշխատանքներին գաղտնի և ապօրինի կերպով մասնակցում են մի շարք սորոսական կազմակերպություններ, որոնք էլ սեփական առաջարկներն են ներկայացնում հանձնաժողովին, իսկ հրապարակային հայտարարություններով իբր փորձում դա ներկայացնել որպես մարդու իրավունքներից բխող քայլեր։

Իրականում, խնդիրը, որը դրված է սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի առջև մեկն է՝ ամեն գնով ապահովել փաշինյանական իշխանության հարատևությունը։ Ավելին Փաշինյանը, որը խորհրդարանական կառավարման անցնելու մոլի հակառակորդներից էր և քննադատում էր Սերժ Սարգսյանի համար գրված սահմանադրությունը, այլևս ինքն է մտքափոխ եղել և հրաժարվում է վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգին, փոխարենը փորձում է ավելի ամրապնդել սուպերվարչապետական համակարգը, որտեղ գրեթե անվերահսկելի, ահռելի իշխանություն կունենա։

Հիմնական ուղղություններից մեկը, որտեղ առանցքային փոփոխություններ են նախատեսում սահմանադրությամբ և հետագա փոխվող օրենքներում՝ դատական իշխանությունն է։ Փաշինյանը 4 տարվա ընթացքում հասկացել է, որ չի կարողանում առկա օրենսդրության պայմաններում լիակատար հսկողություն սահմանել դատական իշխանության նկատմամբ, իսկ բարձրագույն դատական խորհուրդը այլևս նրա հլու կամակատարը չէ, և Կարեն Անդրեասյանի առջև խնդիր է դրված ամեն ինչ անել՝ դատական համակարգի անկախությունը վերացնելու և այն գործող իշխանության լիակատար կախվածության մեջ գցելու համար։

Ըստ էության, դատական բարեփոխումների առաջարկվելիք տարբերակում տեսանելի խութերը բավականին քիչ են և հիմնականում պահպանվել են գործող սահմանադրության իրավակարգավորումները։ Փոխարենը շատ են լինելու մարդու իրավունքների, ուժային կառույցների և դատական համակարգին առնչվող փոփոխությունները, որոնք վերջնականապես զրոյացնելու են բոլոր այդ կառույցների առայժմ նոմինալ անկախությունը։ 

Տարոն Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular