ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թուրքիայի դեսպան Յաղմուր Ահմեթ Գյուլդերին՝ Սիրիայից Բոսֆորի միջոցով ռուսական S-300 հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր տեղափոխման մասին տեղեկատվության հետ կապված։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կայքը։

Հաղորդվում է, որ փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին դեսպանին անհանգստություն է հայտնել՝ կապված «Սպարտա II» նավի կողմից Բոսֆորի տարածքով С-300 համակարգերի տեղափոխման մասին տեղեկատվության հետ։

«Այս հարցի վերաբերյալ Թուրքիայի դեսպանատանը նոտա է փոխանցվել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տոչիցկին նշել է, որ համաձայն 1936 թվականի հուլիսի 20-ի Նեղուցների ռեժիմի մասին կոնվենցիայի դրույթների՝ այս նավը մտնում է ռազմանավ սահմանման տակ։ Նա նաև խնդրել է պաշտոնական տեղեկատվություն տրամադրել «Սպարտա II-ի» բեռների և այն միջոցների մասին, որոնք Թուրքիան ձեռնարկել է ռուս-ուկրաինական պատերազմի հետագա սրումը կանխելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular